«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Բոլոր ժամանակների մեր բանաստեղծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ԱՊՐԻԼԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ:20-րդ դարի վերջին մեծ բանաստեղծը՝ Համո Սահյանը, ծնվել է 1914 թ. Զանգեզուրի Լոր գյուղում, նախնական կրթությունն ստացել է այն նույն դպրոցում, որտեղ ուսուցիչ էր եղել իր մեծ հայրենակիցը՝ Ակսել Բակունցը: Տասներեք տարեկանում մեկնել է Բաքու, ստացել միջնակարգ կրթություն, ապա ընդունվել եւ ավարտել Բաքվի մանկավարժական ինստիտուտի հայկական բաժանմունքը: Երկու տարի աշխատել է տեղի «Խորհրդային գրող» ամսագրում՝ որպես գրական աշխատող: Որպես Կասպիական նավատորմի նավաստի՝ մասնակցել է երկրորդ աշխարհամարտին: Պատերազմի ավարտից մեկ տարի առաջ Ստեփան Զորյանի հրավերով եկել է Երեւան, բնակվել նրա տանը: Եվ անվանի գրողի օգնությամբ էլ հրատարակել է իր առաջին գիրքը՝ «Որոտանի եզերքին» խորագրով: Պատահական չէր Զորյանի ուշադրությունը երիտասարդ բանաստեղծի հանդեպ՝ Սահյանի տողերում նա տեսել էր ապագա անզուգական պոետին: Գրողի սրտացավ վերաբերմունքին ի պատասխան՝ բանաստեղծը ձոներգով է արձագանքել.

Դուք հոր նման խիստ եք եղել

Ու հոր նման՝ ներող,

Ձեր խորհուրդը խորն է եղել,

Ու խրատը՝ գերող…

Բանաստեղծի առաջին իսկ գրքում երեւակվում է դավանաբանական ընդհանուր ուղղվածությունը՝ ռեալիստական գուներանգներ, բնապատկերի գեղանկարչական ընկալում, խոսքի կառուցման ժողովրդական-բանահյուսական սկզբունք: Հաջորդ՝ «Առագաստ», «Սլացքի մեջ», «Ծիածանը տափաստանում», «Բարձունքի վրա», «Նաիրյան դալար բարդի» ժողովածուներում ավելի են ընդլայնվում սահյանական պոեզիայի թեմատիկ ընդգրկումների հորիզոնները: Սակայն նրա ստեղծագործական թռիչքի երկրորդ շնչառությունը բացվում է «Մայրամուտից առաջ», «Քարափների երգը», «Տարիներս» գրքերով, որոնք նոր սկիզբ էին իր ստեղծագործության մեջ. բանաստեղծի քնարերգությունը հարստանում է նոր եւ թարմ արտահայտչաձեւերով, բանաստեղծության ավանդական կառույցներն առանձնանում են պատկերային նոր մտածողությամբ, զորանում է բանաստեղծի կապն իր հոգեւոր արմատների հետ: Այս ժողովածուներում նա արդեն գեղագետ-փիլիսոփա է.

Եվ հոգնաշավիղ աշխարհների մեջ,

Ինչ կանչերով էլ ականջս շահեն,

Ինչ սերերով էլ սիրտս պաշարեն,

Ինչ համերով էլ կաշառեն լեզուս՝

Շաղոտ շուրթերով շարականաշուք՝

Քո շշուկներն են կրկնելու նորից…

Այսպիսին է «իր սարերին թիկնած» բանաստեղծի կապը ծննդավայրի, իր արմատների հետ, որոնցից սնուցվում էր իր ողջ պոեզիան…:

Նյութնամբողջությամբկարդացեքթերթիայսօրվահամարում։
Հայերեն Русский

Արտակարգ իրավիճակների ժամանակ բնակչության, քաղաքացիական համակարգերի պաշտպանության կատարելագործման ուղղությամբ խորհրդակցություն է անցկացվել

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելում է Արարատի մարզ

Թուրքիայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհից զոհերի թիվը հասել է 66֊ի

Վաշինգտոնը ժամանակավորապես դադարեցնում է այլ երկրների զարգացմանն ուղղված օգնության հատկացումը

Որևէ մեծ քաղաքական սկանդալի աղբյուր չկա. Միրզոյանն անդրադարձել է հայ-իրանական սահմանի անցակետից ՌԴ սահմանապահների դուրսբերմանը

Գազայում ռազմական գործողությունների պատճառած վնասը գնահատել են 38 միլիարդ դոլար

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

Երևանն ու Մոսկվան հստակ գիտակցում են անկեղծ երկխոսության անհրաժեշտությունը․ Լավրովը՝ հարաբերություններում առկա խնդիրների մասին

Լավրովն արդյունավետ է գնահատել Միրզոյանի հետ հանդիպումը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ - 21/01/25