Հայաստան

Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800 կգ ձուկ է առգրավվել

1 րոպեի ընթերցում

Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800 կգ ձուկ է առգրավվել

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված 2024 թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ, իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝

  • 2784.456 կգ սիգ,
  • 61 լողամիջոց,
  • 908 ձկնորսական ցանց,
  • 119 խեցգետնորսիչ
  • ·3 լողամիջոցի շարժիչ։

Պատճառված վնասի չափը գնահատվել է   12․844․540 դրամ։

Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։

Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։ 

Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում