Հայաստան

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

1 րոպեի ընթերցում

Վարչապետի օրինակի հիման վրա քննարկվել է, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի

Հայաստանի Հանրապետության կառավարությունում տեղի է ունեցել քննարկում, թե որքանով է համընդհանուր հայտարարագրման համակարգը մատչելի: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, քննարկումն անցկացվել է Նիկոլ Փաշինյանի օրինակով:

Վարչապետն անցել է հայտարարագրման հավելվածի ենթակա բոլոր կետերով:  Ընթացքում քննարկվել են համակարգում առկա խնդիրները, դրանց լավարկմանն ուղղված քայլերը: 

Վարչապետը կարևորել է համակարգի մատչելիության ապահովումը՝ հայտարարման ենթակա անձանց կողմից գործընթացը հնարավորինս դյուրին և արագ  իրականացնելու համար: 

Հայտարարագիրը վարչապետը կամբողջացնի հունվարի 22-ին: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում