Թուրքագետը Հայաստանի տարածքի մասին Ալիևի հայտարարությունները հոգեբույժի վերլուծության նյութ է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններում լրջագույն հակասություններ կան, ու նա Հայաստանի տարածների նկատմամբ նկրտումները դժվարությամբ է քողարկում: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` մեկնաբանելով ադրբեջանական Դիվանագիտական ակադեմիայում Իլհամ Ալիևի հակասող հայտարարությունները. միևնույն ելույթում նա, մի կողմից, ասել էր, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ, մյուս կողմից` Երևանը, Սևանը և Սյունիքը Ադրբեջանի տարածքներն են եղել, և երիտասարդությունը դա պետք է իմանա:

«Պետք է հասկանանք, որ Ադրբեջանի իրական քաղաքականությունը` Հայաստանի տարբեր տարածքների նկատմամբ ոտնձգությունն է: Հայտարարության մյուս հատվածը այլ մասնագետների, մասնավորապես` հոգեբույժների վերլուծության խնդիր է` թե ինչպես կարող է հայտարարելով Երևանի, Սևանի, Սյունիքի նկատմամբ իր հավակնությունների մասին, նաև հայտարարի, որ տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ չունի»,- ասաց Մելքոնյանը:

Թուրքագետը նշեց, որ Ալիևը մեկ անգամ չէ, որ հայտարարել է Հայաստանի նկատմամբ տարածքային իր պահանջների մասին, ընդ որում` մայրաքաղաք Երևանի:

Ռուբեն Մելքոնյանը նաև անդրադարձավ Ալիևի այն հայտարարությանը, թե 100 տարի առաջ Սևանա լիճը ուրիշ անվանում ուներ: Թուրքագետը խորհուրդ տվեց Ալիևին նայել ավելի վաղ շրջանի քարտեզները և տեսնել Ադրբեջան անունով պետություն ընդհանրապես տարածաշրջանում երբևէ գոյություն ունեցե՞լ է, թե ոչ:

«Կարծում եմ, որ այս ամենը վկայում է նրա մասին, որ մեր հարևանությամբ գոյություն ունի մի պետություն, որը որևէ առնչություն չունի միջազգայնորեն ընդունված չափորոշիչների և չափանիշների հետ և 21-րդ դարում անգամ այդ պետության մտածողությունն ու գործելաոճը համընկնում են նախնադարյան հասարակարգի և որևէ կանոնակարգման մեջ չգտնվող ծավալապաշտական մոտեցումների հետ»,- եզրափակեց Մելքոնյանը:

Ալիևն ապրիլի 13-ին ելույթ էր ունեցել «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ:

Հայերեն English Русский

Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են փրկարարների համատեղ ուսումնավարժություններ անցկացնելու հնարավորությունը

Քուշներն ու Ուիթքոֆը Աբու Դաբիի բանակցություններից առաջ կհանդիպեն Ուկրաինայի և նրա գործընկերների ներկայացուցիչներին

Թուրքիայի պողպատի գործարանում պայթյունի հետևանքով 10 աշխատակից է զոհվել

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն արտահերթ նիստում քննարկում է Ուկրաինայում իրավիճակը

Փարաքարի Սուրբ Հարություն եկեղեցու գույքը վնասելու դեպքով 31-ամյա տղամարդ է ձերբակալվել

Հունաստանի Լարիսա քաղաքում Հայաստանի անկախության 35-ամյակը նշել են մանկական նկարների ցուցահանդեսով

Աջափնյակում սպանության գործով հետախուզվող տղամարդը Վրաստանից տեղափոխվել է Հայաստան

Հայաստանն ու Հնդկաստանը քննարկել են կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնումը

ՀՀ ԱԳՄԱ նախարարությունն ու ReSPA-ն քննարկել են համատեղ կրթական ծրագրերի և վերապատրաստումների հնարավորությունները

Նորարարության հայկական հիմնադրամը իրականացրել է Հայաստանի արհեստական բանականության էկոհամակարգի քարտեզագրում