Մշակույթ

«Ամադեուս+իտալական բելկանտո». Օպերային թատրոնում հետաքրքիր համերգային ծրագիր է նախապատրաստվում

1 րոպեի ընթերցում

«Ամադեուս+իտալական բելկանտո». Օպերային թատրոնում հետաքրքիր համերգային ծրագիր է նախապատրաստվում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ամադեուս+իտալական բելկանտո» համերգային երեկոյին կհնչեն արիաներ և անսամբլներ Մոցարտի, Բելինիի, Ռոսսինիի և Դոնիցետիի օպերաներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 17-ին օպերային թատրոնի ճեմասրահում:

Համերգին հանդես կգան երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչները՝ սոպրանոներ Լուսինե Ստեփանյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Աննա Սիմոնյանը, մեցցո-սոպրանոներ Անուշ Մարտիրոսյանը, Բելլա Ամարյանը, տենոր Տիգրան Մելքոնյանը, բարիտոն Գևորգ Գինոսյանը, բաս Ֆերդինանդ Մուրադյանը:

Կոնցերտմայստերներն են Հասմիկ Անտոնյանը և Լևոն Ջավադյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում