Ալիևն իրավիճակը փխրուն է համարում և ի ցույց է դնում Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումները. ԼՐԱՑՎԱԾ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե ղարաբաղյան պատերազմից հետո իրավիճակը շատ փխրուն է: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ապրիլի 13-ին Ալիևն այս մասին հայտարարել է Ադրբեջանական դիվանագիտական ակադեմիայում «Նոր հայացք դեպի Հարավային Կովկաս. զարգացում և համագործակցություն հետկոնֆլիկտային շրջանում» համաժողովի ժամանակ:

«Չնայած նրան, որ հրադադարի ռեժիմը պահպանվում է, սակայն դեռևս մեծ թվով հարցեր կան հետկոնֆլիկտային զարգացումներում», - ընդգծել է նա:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը նաև հայտարարել է, որ պատրաստ է ստորագրել Ղարաբաղի վերաբերյալ խաղաղ համաձայնագիրը, սակայն պատասխան քայլեր չի տեսնում «Մնում են շատ բաց հարցեր Ղարաբաղի կարգավորման վերաբերյալ», - նշել է Ալիևը:

Իլհամ Ալիեւը նաև ասել է, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի Հայաստանի նկատմամբ: «Մենք կհիշենք մեր պատմությունը, բայց մենք ոչ մի տարածքային պահանջ չունենք որեւէ երկրի, այդ թվում Հայաստանի նկատմամբ»,-հավելել է Ալիեւը:

ԼՐԱՑՈՒՄ. Ադրբեջանի նախագահի ելույթն աչքի է ընկել հակասական մտքերով: Ալիևը, Հայաստանի տարածքի նկատմամբ պահանջներ չունենալու մասին խոսելով հանդերձ, միաժամանակ նույն ելույթում՝ Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիայի ունկնդիրների առջև, խոսել է Զանգեզուրի, Սևանի, Երևանի նկատմամբ իր նկրտումների մասին: «Մենք ուզում ենք՝ երիտասարդ սերունդն իմանա, որ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական հողն է։ Զանգեզուրը Հայաստանին է տրվել 1920 թվականին՝ 101 տարի առաջ։ Մինչև դա այդ տարածքը մերն էր։ Գյոյչա լիճը նրանք անվանում են Սևանա լիճ։ Ընդամենը նայեք 20-րդ դարի սկզբի քարտեզին, և դուք այնտեղ Սևան չեք տեսնի։ Նույնը վերաբերում նաև Իրևանին (Երևանին)։ Նրանք ավերել են Իրևանի պատմական հատվածը։ Դա ակնհայտ փաստ է, ադրբեջանցիները, այդ թվում՝ իմ նախնիները, ապրել են այնտեղ։ Ես ասել եմ, որ մենք վերադառնալու ենք այնտեղ։ Ես չեմ ասել, որ վերադառնալու ենք տանկերով։ Ասել եմ, որ վերադառնալու ենք։ Եթե մենք վերադառնում ենք Զանգեզուրի միջանցքին, եթե օգտագործում ենք այդ ճանապարհը, ապա ինչո՞ւ չվերադառնալ Իրևան։ Ժամանակը կգա, մենք դա կանենք։ Ես արտահայտում եմ իմ դիրքորոշումը»,-ասել է նա։

Թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն Հայաստանի տարածքի մասին Ալիևի հայտարարությունները հոգեբույժի վերլուծության նյութ է համարել:

Հայերեն Русский

Սևանի ջրափրկարարները օգնության են հասել լճում հայտնված քաղաքացիներին

Թեհրանը Երևանին առաջարկել է ավելացնել Հայաստան արտահանվող գազի ծավալները

Հայաստանն ու Իրանը կստեղծեն գազի առևտրի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ

Երևանի աղբահանության համակարգը շուտով կհամալրվի 10 նոր սերնդի աղբատար մեքենաներով. Տիգրան Ավինյան

Սաուդյան Արաբիան Եմենից արձակված բալիստիկ հրթիռներ է որսացել

Իրավապաշտպան կազմակերպություններից մեկի անունից ուղարկվում են կեղծ նամակներ. Ոստիկանությունը քաղաքացիներին հորդորում է զգոն լինել

Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով Հայաստանից արտահանումն աճել է մի քանի ուղղություններով. Գևորգ Պապոյան

ՏԿԵ նախարարը Թեհրանում հանդիպում է անցկացրել Իրանի նավթի նախարարի հետ

Կատարի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են Պարսից ծոցում լարվածության թուլացմանն ու անվտանգությանն ուղղված ջանքերը

Հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձանա