Դաշնակահար Հայկ Մելիքյանն իր մենահամերգին կներկայացնի «TIGRANE` Շշունջս քամուն» ստեղծագորխության պրեմիերան 

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանն ապրիլի 20-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը հանդես կգա «Շշունջս քամուն» խորագրով մենահամերգով:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ համերգին կկայանա երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարե» պիեսի առաջին կատարումը և Ալեսանդրո Սկարլատիի «Տիգրան» օպերայից «Շշունջս քամուն» արիայի Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրման համաշխարհային պրեմիերան։

Համերգի ողջ հասույթը տրամադրվելու է «Հայ որբերի օգնության միությանը» (SOAR): Կհնչեն բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորներ Ջ․Ֆրեսկոբալդիի, Ջ․Պերգոլեզիի, ինչպես նաև Կոմիտասի, Գ․Գուրջիևի, Գ․Նարեկացու ստեղծագործություններից։

Առջևում ապրիլի 24-ն է․իմ ստեղծագործական գործունեության ընթացքում, կարծում եմ, չի եղել տարի, որ չանդրադառնամ մեր պատմության այս ողբերգական էջին՝ անկախ իմ գտնվելու վայրից։ Այս տարի ապրիլի 20-ի մենահամերգս նույնպես նվիրված է Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Թեմային համահունչ կազմել եմ հատուկ ծրագիր՝ Գուրջիևի միստիկ երաժշտությամբ, բարոկկո դարաշրջանի կոմպոզիտորների ստեղծագործություններով, ինչպես նաև կներկայացնեմ դաշնամուրային մի քանի փոխադրումներս և երիտասարդ կոմպոզիտոր Արեգ Գալոյանի «Ազնարէ» պիեսի պրեմիերան»,- նշում է Հայկ Մելիքյանը։

«Ապրելու մեծ խորհուրդ կա այս մենահամերգում․այն բարեգործական է, համերգի ողջ հասույթը պետք է տրամադրվի SOAR-ի՝ ընկած զինվորների ընտանիքների աջակցության կենտրոնին»,- հավելում է դաշնակահարի մենեջեր Ալեքսանդր Հակոբյանը։

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում