Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 506 մարդ
1 րոպեի ընթերցում
![Վրաստանում կորոնավիրուսով է վարակվել ևս 506 մարդ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/04/1048626.jpg)
ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանում ապրիլի 10-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 506 նոր դեպք: Ինչպես փոխանցում է«Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 287 հազար 689 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 285 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է276 հազար 711 մարդ:Երկրում վարակից մահացել է ևս 11 մարդ, ընդհանուր՝ 3869: