Մշակույթ

Արիաներ լավագույն օպերաներից. Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա գալա-համերգով

1 րոպեի ընթերցում

Արիաներ լավագույն օպերաներից. Սիմֆոնիկ նվագախումբը հանդես կգա գալա-համերգով

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օպերա-գալա համերգի շրջանակում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, համագործակցելով հրաշալի մենակատարների հետ, կներկայացնի արիաներ սիրված օպերաներից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 15-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

Կհնչեն Օթելլոյի և Դեզդեմոնայի զուգերգը Ջուզեպպե Վերդիի «Օթելլո» օպերայից‚ Յագոյի արիան «Օթելլո» օպերայից‚ Մանտուան դուքսի արիան Վերդիի «Ռիգոլետտո» օպերայից‚ Մադամ Բաթերֆլայի արիան Ջակոմո Պուչինիի «Մադամ Բաթերֆլայ» օպերայից‚ արքայադուստր դե Բույոնի արիան Ֆրանչեսկո Չիլեայի «Ադրիանա Լեկուվրոր» oպերայից‚ Լեոնորայի արիան Ջուզեպպե Վերդիի «Ճակատագրի ուժը» օպերայից և այլն։

Մենակատարներն են սոպրանոներ Անահիտ Մխիթարյանը, Ջուլիանա Գրիգորյանը, Աննա Այվազյանը, մեցցո-սոպրանոներ Սոֆիա Թումանյանը, Բելլա Ամարյանը‚ տենորներ Հովհաննես Այվազյանը, Լիպարիտ Ավետիսյանը, բարիտոն Գևորգ Հակոբյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում