Մշակույթ

Կամերային նվագախումբը կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

2 րոպեի ընթերցում

Կամերային նվագախումբը կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ

ԵՐԵՎԱՆ, 9 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան)՝ դիրիժոր Ռուբեն Ասատրյանի ղեկավարությամբ երաժշտասերներին կներկայացնի հայ ժամանակակից կոմպոզիտորների գործեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համերգային երեկոն տեղի կունենա ապրիլի 14-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Որպես մենակատարներ հանդես կգան ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանը, դաշնակահար Նարինե Ենգիբարյանը և ջութակահար Աստղիկ Վարդանյանը։

Երեկոյին տեղի կունենա Տաթև Ամիրյանի The Birth of the Eternal («Հավերժականի ծնունդը») Դաշնամուրի, լարայինների և հարվածայինների համար գործի համաշխարհային պրեմիերան։

Կհնչեն նաև Էդուարդ Հայրապետյանի «Պոստլյուդ», Լորիս Ճգնավորյանի

Սերենադ 12 լարայինների համար, Միխայիլ Կոկժաևի Կոնցերտինո բլյուզի ոճով՝ դաշնամուրի և լարայինների համար, Ստեփան Շաքարյանի «На волнах блюза» («Բլյուզի ալիքների վրա») ստեղծագործությունները։

Կամերային նվագախումբը պարբերաբար ներկայացնում է հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները՝ հնարավորություն ընձեռելով ունկնդրին ծանոթանալու ժամանակակից ստեղծագործողներին ու նրանց արվեստին, ինչպես նաև հանդիսանալով նոր գործերի կատարման ու առաջմղման խթան
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում