Արցախ

Արայիկ Հարությունյանը կարևորել է ՀՀ-ի կողմից Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը կարևորել է ՀՀ-ի կողմից Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Տեղի ունեցած առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության աջակցությամբ Արցախում իրականացվող բնակարանաշինության, ենթակառուցվածքների վերականգնման, ինչպես նաև անցած տարվա սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում քաղաքացիների կրած շարժական և անշարժ գույքի վնասների փոխհատուցման հարցերի շուրջ: Նախագահ Հարությունյանը մեծապես կարևորել է Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերի նշանակությունը՝ ընդգծելով, որ հետպատերազմյան ժամանակահատվածի ծանր փորձությունների հաջող հաղթահարումը զգալիորեն կախված է դրանց արդյունքներից:

Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ՀՀ Կառավարության անդամներ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում