Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը հանրային քննարկումից առաջ լրամշակվում է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը ներկայում գտնվում է ակտիվ ներքին լրամշակման փուլում, առաջիկա շաբաթների ընթացքում այն կդրվի հանրային քննարկման:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Սամվել Կարաբեկյանը:

«Կրթության և գիտության զարգացման պետական ծրագիրը կամ կրթության ռազմավարությունը նախնական տարբերակով Կառավարություն էր ներկայացվել դեռ անցյալ տարվա օգոստոսին ու մտել ակտիվ քննարկումների փուլ: Ակնհայտ է, որ պատերազմական և հետպատերազմական իրողությունները որոշակի նոր շեշտադրումների կարիք են առաջացնում: Ծրագիրն այժմ ակտիվ ներքին լրամշակման փուլում է: Կարծում եմ, որ առաջիկա շաբաթների ընթացքում այն կդառնա քննարկման առարկա»,- նշեց Կարաբեկյանը:

Անդրադառնալով «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքին՝ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նշեց, որ այն ընդամենը սահմանում է ոլորտի իրավահարաբերությունները:

«Օրենքի խնդիրը մի քիչ այլ է, այն չի քննարկում այն կարգի հարցեր, որոնք քննարկում է ռազմավարությունը, այն սահմանում է ոլորտի շահառուների, սուբյեկտների իրավունքներն ու պարտավորությունները», - ասաց Կարաբեկյանը:

Սամվել Կարաբեկյանի պնդմամբ՝ «ՀՀ բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի» նախագիծն ամենաքննարկվածներից է, ինչը լավ է:

«Մեր նախարարությունը ընդհանրապես ակտիվ է հանրային քննարկումների առումով, որովհետև եթե նայեք վիճակագրությունը e-draft հանրային քննարկումների հարթակի, ապա արդարադատության նախարարության ներկայացրած նախագծերի առումով՝ ամենաակտիվը ԿԳՄՍ նախարարությունն է»,- ասաց նախարարի խորհրդականը:

2021 թվականի մարտի 24-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» և կից ներկայացված օրենքներում լրացումներ և փոփոխություններ նախատեսող օրինագծերի փաթեթը:

Օրենքի նախագծով կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհրդի կազմը կսահմանափակվի9 անդամով: Անդամներից 5-ին կնշանակի պետական լիազոր մարմինը, իսկ 4-ը կլինեն բուհից: Կարգելվի պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունը:

Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկմանը նախագծում կատարվել էին փոփոխություններ: Ռեկտորների ընտրության և նշանակման մասում կատարվել են էական փոփոխութուններ. կառավարման խորհուրդն է ընտրում ռեկտոր, որը հրամանագրվում է լիազոր մարմնի ղեկավարի կողմից՝ 5 տարի ժամկետով: Եթե նախկինում ռեկտորի թեկնածուի համար օրենքով պահանջվում էր միայն գիտական աստիճանի առկայություն, ապա նախագծով ավելացել է նաև առնվազն 5 տարվա գիտամանկավարժական, գիտական և ակադեմիական գործունեության ստաժի պահանջը:Բուհում կարող են գործել ուսանողական միավորումներ:

Նախագծի հիմնական նպատակներից է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտում իրավահավասարության, թափանցիկության ապահովումը և խտրականության բացառումը, բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության, ակադեմիական ու հետազոտությունների ազատության ապահովումը, ակադեմիական շարժունությունը, հայագիտական հետազոտությունների գերակայությունը, Եվրոպական բարձրագույն կրթության և հետազոտական տարածքին ՀՀ ինտեգրվածության շարունակական ընդլայնումը և այլն:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում