Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 8-ին Հայաստանում ԱՀ մշտական ներկայացուցչությունում հանդիպել է Արցախի հերոսներ Իգոր Մուրադյանի ու Վիգեն Շիրինյանի հարազատների հետ և նրանց հանձնել «Ոսկե Արծիվ» շքանշան։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

ԱՀ պետական բարձրագույն պարգևին Իգոր Մուրադյանը և Վիգեն Շիրինյանն արժանացել են Արցախյան ազգային-ազատագրական պայքարում ունեցած նշանակալի ավանդի ու Հայրենիքին մատուցած ծառայությունների համար։

Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է, որ Արցախյան շարժման ընթացքում հայ ժողովուրդն ունեցել է ինչպես փայլուն հաղթանակներ, այնպես էլ ծանր փորձություններ, սակայն շարունակել է իր պայքարը՝ հանուն հուսալի ապագայի կերտման։ Նախագահը շեշտել է, որ այսօր էլ մենք հավատարիմ ենք Շարժման գաղափարներին ու արժեքներին և անելու ենք հնարավորը մեր համազգային նպատակներին հասնելու համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում