ԵՄ-ն և ԱՀԿ-ն Հայաստանին 100 նոր թթվածնի խտացուցիչ են նվիրաբերել

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունն ու Առողջապահական համաշխարհային կազմակերպությունը, ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակի երրորդ ալիքի դեմ պայքարի շրջանակներում, շարունակելով աջակցություն տրամադրել Առողջապահության նախարարությանը, հավելյալ 100 թթվածնի խտացուցիչ տրամադրեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աարքավորումների միջոցով COVID-19-ով հոսպիտալացված հիվանդները կապահովվեն թթվածնով, ինչը կարևոր է թթվածնի ցածր մակարդակ ունեցող բուժառուների բուժման համար։

«Կրկին այստեղ ենք հերթական բեռն ընդունելու նպատակով: Թթվածնի խտացուցիչները կթեթևացնեն COVID-19-ով բուժառուների վիճակը և կօգնեն բուժման գործընթացում: Շնորհակալ ենք մեր գործընկերներին մշտական աջակցության համար, հատկապես կորոնավիրուսային հիվանդության համաճարակի դեմ պայքարում»,- ասաց Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:

ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը նշեց, որ իրենք Հայաստանի կողքին են COVID-19 համավարակի բռնկման հենց առաջին օրերից՝ տրամադրելով աջակցություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթներին համահունչ։

«Այս դժվարին ժամանակաշրջանում տրամադրել ենք աջակցություն տնտեսական աճի ուղղությամբ, աջակցել հիվանդանոցներին՝ ապահովելով եվրոպացի մասնագետների այցեր, օգնել հեռավար կրթության հասանելիության ապահովման հարցում, և ամենակարևորը՝ համավարակի ընթացքում աջակցել ենք Հայաստանին փրկելու մարդկանց կյանքեր։ Կարծում եմ, որ թթվածնի խտացուցիչների տրամադրումը կօգնի մեղմել համավարակի ընթացքում առաջացած սթրեսը և ճնշվածությունը հիվանդանոցներում, բժիշկների և բուժքույրերի շրջանում: Այդ ամենը նպաստում է կյանքեր փրկելու և ՀՀ քաղաքացիների առողջության պահպանմանն ուղղված նրանց գործին: Միասնաբար, հուսանք, շուտով կտեսնենք այս համավարակի վերջնական նահանջը Հայաստանում»,- շեշտեց Վիկտորինը:

COVID-19-ի համավարակի տարբեր փուլերում, հաշվի առնելով երկրի կարիքները, տրամադրվել է 50 հազարից ավելի անհատական պաշտպանիչ միջոց, 20 էլեկտրասրտագրության սարք և 11 բուժառուի մոնիտոր։ Թեստավորման ծավալները մեծացնելու նպատակով տրամադրվել է 20 հազար բարձրորակ ՊՇՌ թեստ։ Առաջիկա ամիսներին Հայաստան կառաքվի 22 արհեստական շնչառության սարք և 7 ֆլյուրոսկոպիայի ստացիոնար սարքավորում։

«COVID-19 համավարակի արձագանքման շրջանակում կարևոր է աջակցել երկրին ոչ միայն հրատապ խնդիրների լուծման հարցում և արագ արձագանքել առողջապահական համակարգի առջև ծառացած բոլոր մարտահրավերներին, այլև ուժեղացնել COVID-19-ով հիվանդներ սպասարկող բժշկական հաստատությունների կարողությունները և աջակցել բուժանձնակազմին, ովքեր խիզախորեն պայքարում են վիրուսի դեմ»,- ասաց ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցևը։

Ծրագրի շրջանակում մշակվել և առողջապահության նախարարության կողմից հաստատվել են 7 վարակիչ հիվանդության, այդ թվում COVID-19-ի, բուժմանն ու կառավարմանն ուղղված ուղեցույցներ։ Դրանք վերապատրաստման դասընթացների միջոցով ներկայացվել են առողջության առաջնային պահպանման օղակի 1 600 բժշկի` թերապևտների, ընտանեկան բժիշկների և մանկաբույժների։ Ուղեցույցների հիման վրա մշակված ալգոռիթմային քարտերը շուտով կտրամադրվեն բոլոր բուժհաստատություններին։

ԵՄ-ն և ԱՀԿ-ն աջակցում են Հայաստանին հաղթահարելու կորոնավիրուսային հիվանդության հետևանքով ստեղծված ճգնաժամը՝ տրամադրելով ինչպես սարքավորումներ, այնպես էլ տեխնիկական աջակցություն։ 2020 թվականին տրամադրվել է ևս 100 թթվածնի խտացուցիչ, որոնք բաշխվել են COVID-19 սպասարկող հիվանդանոցներին՝ օգնելով փրկել հարյուրավոր հիվանդների կյանքեր։

Հայերեն

Գերմանիայի հակահետախուզությունը հայտարարել է ռուսական լրտեսական ակտիվության ուժեղացման մասին

Մեր ձեռագրերում ու պատմության մեջ դատարկ էջեր չունենք. Մատենադարանի տնօրենը պատասխանել է Հիքմեթ Հաջիևին

«Արարատցեմենտ»-ը հերքում է ցեմենտի թանկացման մասին տեղեկությունները

Մեծ Բրիտանիայի կառավարությունը դեմ է Շոտլանդիայի և Ուելսի անկախության նոր հանրաքվեներին

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը շարունակելու է «Հեզբոլլահի» ենթակառուցվածքների խոցումը Լիբանանում

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են չհարվածել միմյանց էներգետիկ օբյեկտներին

Պաշտպանության նախարարը ու Ֆրանսիայի նոր դեսպանը քննարկել են պաշտպանական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալվել է «Արթիկ» ՔԿՀ-ի ծառայողը

Հայ և ամերիկացի զինծառայողներն անցկացրել են «Փյունիկ» դասակի ամենամյա սերժանտական վերապատրաստումը

Հարյուրից ավելի աշխատանք՝ մեկ հարթակում. ցուցահանդեսով մեկնարկեց «Հայաստանի գույները» ջրաներկի միջազգային փառատոնը