Պաշտոնական

Լեհաստանն ապրիլի կեսին կորոնավիրուսի դեմ պայքարի նոր հումանիտար աջակցություն կտրամադրի Հայաստանին

1 րոպեի ընթերցում

Լեհաստանն ապրիլի կեսին կորոնավիրուսի դեմ պայքարի նոր հումանիտար աջակցություն կտրամադրի Հայաստանին

ԵՐԵՎԱՆ, 7 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին փոխվարչապետի գրասենյակից, Գրիգորյանը հանդիպման սկզբում շնորհակալություն է հայտնել Լեհաստանին կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերված աջակցության համար և ներկայացրել դեսպանին կորոնավիրուսային համավարակի և պատերազմի հետևանքով երկրում ստեղծված իրավիճակը և հումանիտար ու սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման ուղղությամբ Կառավարության ջանքերը:

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները: Այս համատեքստում դեսպանը նշել է Հայաստանի հետ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման Լեհաստանի կառավարության պատրաստակամությունը:

Դեսպան Պավել Չեպլակը փոխվարչապետին հայտնել է կորոնավիրուսի դեմ պայքարին ուղղված նոր հումանիտար աջակցության մասին, որը Հայաստան կժամանի ապրիլի կեսին: Դեսպանը տեղեկացրել է նաև տեղահանված արցախցիներին ուղղված աջակցության մասին, որը կտրամադրվի միջազգային հասարակական կազմակերպության միջոցով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում