Մարզային

Շիրակի մարզի համայնքները բյուջեների սեփական եկամուտները կատարել են  69.5 %-ով

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի համայնքները բյուջեների սեփական եկամուտները կատարել են  69.5 %-ով

ԳՅՈՒՄՐԻ,6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզի համայնքները ապրիլի 1-ի դրությամբ բյուջեների սեփական եկամուտները կատարել են 69.5%-ով: Մարզի նախկին վարչական տարածաշրջաններից 2021թ. սեփական եկամուտների հավաքագրման ամենացածր ցուցանիշը գրանցվել է Մարմաշեն խոշորացված համայնքում` 24.3%, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 100.8% կամ նվազման տոկոսը կազմում է 76.5, գումարային նվազումը կազմել է 11612.3 հազ. դրամ:

Այս մասին այսօր Շիրակի մարզային խորհրդի նիստի ժամանակ նշեց Շիրակի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Լիպարիտ Մարտիրոսյանը՝ տեղեկացնելով, որ մարզի քաղաքային համայնքները 2021թ. սեփական եկամուտները կատարել են` Գյումրի քաղաքը` 80.6%-ով, Արթիկ քաղաքը` 91.8%-ով:

«Մարզի թվով 21 համայնքներ չեն ապահովել 2021թ. երեք ամիսներին արձանագրված սեփական եկամուտների կատարման մարզի միջին ցուցանիշը` 69.5%-ը: Մարզպետարանը հարկերի հավաքագրման աշխատանքները արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ ձեռնարկել է բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի համակողմանի աջակցություն ցուցաբերի համայնքների ղեկավարներին` սեփական եկամուտների հավաքագրման գործում: Սակայն առանձին համայնքներում քրոնիկ ձևով չի ապահովվում եկամուտների հավաքագրման բարձր մակարդակ»,- նշեց Լիպարիտ Մարտիրոսյանը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում