Մշակույթ

«Տաղարան» համույթը և «Ագապէ» երգչախումբը համերգ կնվիրեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

1 րոպեի ընթերցում

«Տաղարան» համույթը և «Ագապէ» երգչախումբը համերգ կնվիրեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Տաղարան» համույթը և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը հանդես կգան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա ապրիլի 22-ին Կամերային երաժշտության տանը:

Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյանն է: «Ագապէ» կամերային երգչախմբի (իգական կազմ) գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորն է Մարիա Գալստյանը:

Կհնչեն Կոմիտասի «Սուրբ-Սուրբ», «Մի գեղեցիկ պարզ գիշեր էր», Աննա Ազիզյանի «Առ քեզ», «Մատեան ողբերգության, բան ՁԹ», Վահրամ Սարգսյանի «Անեղ բնություն», Գրիգոր Նարեկացու «Հավուն-Հավուն» (մշակումը՝ Երվանդ Երկանյանի) երգերը: Կներկայացվեն նաև Արթուր Ավանեսովի «Հավատի ծովը», Դեյվիդ Մքինթայրի «Ավե Մարիան», իսկ համերգի երկրորդ հատվածում կհնչի Ջովաննի Բատիստա Պերգոլեզիի «Ստաբատ մատերը»:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում