Հասարակական

Գնդերեցները մասնակցել են ռազմական համալսարանում անցկացված դասընթացին

1 րոպեի ընթերցում

Գնդերեցները մասնակցել են ռազմական համալսարանում անցկացված դասընթացին

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարարության Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում ապրիլի 2-ին ամփոփվել է գնդերեցների արտոնագրման երկշաբաթյա դասընթացը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Տեր Մովսես վարդապետ Սարգսյանը և ռազմական համալսարանի պետ, գնդապետ Խ. Խաչատրյանը շնորհավորել են գնդերեցներին դասընթացը հաջողությամբ ավարտելու կապակցությամբ, հանձնել հավաստագրեր:

ա ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ արարողության ավարտին գնդերեցները մասնակցել են նաև ռազմական համասարանի տարածքում կազմակերպված ծառատունկին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում