Երկրորդ զորամիավորման վարչակազմի զինծառայողները մասնակցել են կրակային պատրաստության պարապմունքների

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկրորդ զորամիավորման վարչակազմի զինծառայողների մասնակցությամբ ապրիլի 5-ին անցկացվել են կրակային պատրաստության պարապմունքներ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարելագործվել են զինծառայողների անհատական վարժվածությունը և հաստիքային զենքի տիրապետման հմտությունները, բարդ տեղանքում կողմնորոշվելու և համակարգված գործելու կարողությունները։

Հայերեն