Հինգերորդ զորամիավորման կապավորներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հինգերորդ զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողներն ապրիլի 5-ին անցկացրել են մասնագիտական վարժանքներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծավալվել են կապի շարժական հանգույցներ, ապահովվել է համակարգի անխափան աշխատանքը, կատարելագործվել են ազդանշանների հաղորդման և ստացման գործնական հմտությունները:

Հայերեն