Սպորտ

Ջրացատկի վարկանիշային մրցաշարը չեղարկվել է

2 րոպեի ընթերցում

Ջրացատկի վարկանիշային մրցաշարը չեղարկվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լողի միջազգային ֆեդերացիան չեղյալ է հայտարարել Տոկիոյում նշանակված ջրացատկի աշխարհի գավաթի օլիմպիական վարկանիշային խաղարկությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Մրցաշարըպետք է անցկացվեր ապրիլի 18-23-ը: Նոր մրցավայրը դեռևս հայտնի չէ:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականի հուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

Ժամանակակից Օլիմպիական խաղերը հիմնադրվել են 1896 թվականին ֆրանսիացի Պիեռ դե Կուբերտենի կողմից: Առաջին ժամանակակից Օլիմպիական խաղերը կայացել են Աթենքում նույն 1896 թվականին: Օլիմպիական խաղերի պատմության մեջ միայն համաշխարհային պատերազմների պատճառով չեղարկվել են երեք խաղեր` 1916 թվականին Բեռլինում, 1940 թվականին՝ Տոկիոյում և 1944 թվականին՝ Լոնդոնում: Օլիմպիական խաղերն ամենաշատը հյուրընկալել է Լոնդոնը (1908, 1948, 2012):

Հայաստանը մինչ այս ունի 6 օլիմպիական ուղեգիր. մարմնամարզիկ Արթուր Դավթյան, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյան, Կարապետ Չալյան, ազատ ոճային ըմբիշներ Արսեն Հարությունյան, Վազգեն Թևանյան, բռնցքամարտիկ Կորյուն Սողոմոնյան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում