Սպորտ

Տոկիոյում թողարկվել են ՕԽ հատուկ նամականիշեր 

1 րոպեի ընթերցում

Տոկիոյում թողարկվել են ՕԽ հատուկ նամականիշեր 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի փոստային ծառայությունը Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի հետ թողարկել է նամականիշների հավաքածու:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Դրանք վաճառքի կհանվեն հունիսի 23-ին` խաղերի բացումից մեկ ամիս առաջ:Արտոնագրված գրքույկ կարելի է ձեռք բերել ծագող արևի երկրի ցանկացած փոստային բաժանմունքում, ինչպես նաև կազմակերպության պաշտոնական կայքում:25 նամականիշի արժեքը մոտավորապես 19 ԱՄՆ դոլար է:

Նամականիշի դիմային երեսին ներկայացված են 50 օլիմպիական և 23 պարալիմպիկ ամառային մարզաձևերի պատկերներ:Ֆիլատելիստների համար մատչելի կլինի նաև հատուկ ալբոմ, որտեղ հնարավոր է տեղադրել գնված նամականիշերը:

Հավաքածուն, բացի 75 սովորական նամականիշից, կներառի նաև հինգ դոլար արժողությամբ փոստային նամականիշ՝ Տոկիոյի ազգային մարզադաշտի պատկերով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում