Մշակույթ

Օպերային թատրոնը մեկ հարթակում կներկայացնի տարբեր կոմպոզիտորների «Ավե Մարիա» գործերը 

1 րոպեի ընթերցում

Օպերային թատրոնը մեկ հարթակում կներկայացնի տարբեր կոմպոզիտորների «Ավե Մարիա» գործերը 

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալ. Սպենդիրայանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը մեկ համերգային ծրագրի շրջանակում կներկայացնի տարբեր ժամանակներում տարբեր կոմպոզիտորների հեղինակած «Ավե Մարիա» ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ավե Մարիա» խորագրով համերգը տեղի կունենա ապրիլի 9-ին՝ օպերային թատրոնի ճեմասրահում:

Երեկոյի մենակատարներն են սոպրանոներ Ալինա Փահլեվանյանը, Ռոզա Հովսեփյանը, մեցցո-սոպրանո ՀՀ վաստակավոր արտիստուհի Քրիստինե Սահակյանը, մեցցո-սոպրանո Գրետա Բագիյանը, բաս Սարգիս Բաժբեուկ-Մելիքյանը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում