Մարտունու բժշկական կենտրոնում ավարտվել են նոր շենքի հիմքի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները

1 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի նոր շենքի կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 2020 թվականի հուլիս ամսից։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, 2021 թվականի ապրիլի առաջին օրվա դրությամբ արդեն ավարտված են հիմքերի եւ կիսանկուղային հարկի կառուցման աշխատանքները։ «Մինչեւ այս տարվա օգոստոս ամիսը կավարտվի նաեւ հիմնակմախքի հավաքումը, որից հետո կսկսվեն շենքի ներքին կառուցապատման եւ հարդարման աշխատանքները։ Շենքը շահագործման կհանձնվի 2022 թվականի ընթացքում։ Զուգահեռ կընթանաn նաեւ նոր ու ժամանակակից դիահերձարանի շենքի կառուցումը եւ շահագործումը նախկին դիահերձարանի շենքի տարածքում։ Նոր ԲԿ շենքը կառուցվում է Համաշխարհային բանկի կողմից տրամադրված վարկային միջոցների հաշվին, մոտ 5 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք դրամով։ Այսօրվա դրությամբ իրականացվել է շինարարական աշխատանքների մոտ 20 տոկոսը»,-ասաց Մարտունու ԲԿ տնօրեն Անդրանիկ Հարությունյանը։

Անցած որբաթ օրը Մարտունու նորակառույց ԲԿ շինհրապարակ են այցելել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եւ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

Խոսրով Խլղաթյան

Հայերեն Русский

Այս խաղում որոշիչ եղան դետալային սխալները. Տուլիպան` «Յագելոնիա»-ի դեմ խաղի մասին

«Արարատ-Արմենիա»-ն Լեհաստանում զիջեց «Յագելոնիա»-ին

Տեղի է ունեցել COP17–ի շրջանակում անցկացվող Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողությունը

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ

Ստամբուլում հորդառատ անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի

Մադուրոն Նյու Յորքի դատարանում նոր մեղադրանքները կեղծ է անվանել

COP17. Առաջնորդների գագաթնաժողովի բացման արարողություն

Ռումինիայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո «Wine Trader» լցանավի անձնակազմի յոթ անդամներն անհետ կորել են

Ամիսներ շարունակվող անտառային հրդեհները Հարավարևելյան Ասիայում օդի աղտոտվածության ճգնաժամ են առաջացրել

Կալասը Ուկրաինայի կողմից ՌԴ նավթավերամշակման գործարաններին հասցված հարվածները օրինական է որակել