Զատկի Հարության պատարագ մատուցվեց  Գյումրու Հայ Կաթողիկե առաջնորդանիստ Սրբոց նահատակաց եկեղեցում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 4 ԱՊՐԻԼԻ ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ձեռամբ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկե առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանի, ապրիլի 4-ին Զատկի Հարության հայրապետական սուրբ ու անմահ պատարագ մատուցվեց Գյումրու Սրբոց նահատակաց եկեղեցում:

Առաջնորդական պատգամը մեկն էր՝ հարության շրջանն ապրել Քրիստոսի հետ ու Ավետարանական պատգամն ու Քրիստոսի սերը տուն տանել՝ այնպես, ինչպես Ճրագալույցի լույսը: «Սուրբ հարությունը պետք է լինի մեր սրտերի, մեր հոգիների մեջ: Քրիստոսը չարչարանքների գնաց, խաչին ելավ ու հարություն առավ՝ ցույց տալով, որ մահով կյանքը չի վերջանա ու այդ հավիտենական հարության համար մենք պետք է նախ մաքրենք մեր հոգին, ապա բացենք մեր սիրտն ու մեր հոգին ու նրան առնենք մեր սրտի մեջ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ իր քարոզում նշեց առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել Արքեպիսկոպոս Մինասյանը:

Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ»։

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը:

Ս. Պատարագի ավարտին Սրբազանը հավատացյալներին փոխանցեց Հարության ավետիսը` «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»: Ս. Պատարագից հետո հավատացյալները շնորհավորեցին միմյանց:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية Русский

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում