Հայրենիքի պաշտպանի կենտրոնում բացվեց զինվորների ձեռքի աշխատանքների ցուցահանդես

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում գտնվող Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց վերականգնողական բուժում ստացող զինվորների ձեռքի աշխատանքների բարեգործական ցուցահանդես-վաճառքը: Ներկայացված աշխատանքները թիթեռներով կոմպոզիցիաներ են, որոնց վաճառքից ստացված ամբողջ հասույթը զինվորները փոխանցելու են Զինվորի տանը:

«Տղաներն իրենց ձեռքով արվեստ են ստեղծել և ես պատահական չեմ ասում այդ բառը: Նրանք ստեղծել են գեղեցիկ գործեր՝ կարողանալով հաղթահարել ժամանակավոր տկարությունը: Սա հիշարժան միջոցառում է, և կարևոր չէ, թե որքան գումար կհավաքվի, պարզապես այս ներդրումն անգնահատելի է: Նախկինում ևս այս ավանդույթը եղել է, տղաները տղաների համար մոտեցումն է գործում: Բարի ավանդույթ է, որը պետք է շարունակել համատեղ ուժերով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ պետության կողմից տղաների առողջության ու սոցիալական երաշխիքների համար ՀՀ կառավարությունն անում է առավելագույնը:

«Մենք շատ կարևորում ենք հետագայում ձեր ներգրավվածությունը աշխատանքի, կրթության մեջ: Այն միջավայրը, որ այսօր տեսնում ենք, այն ինչ ստեղծում եք, անում եք, մեզ պարտավորեցնում է լինել ավելի ուժեղ: Վստահ եմ, որ ավելի լավ երկիր ենք կերտելու նաև ի հիշատակ այն տղաների, որոնք իրենց կյանքը չեն խնայել հանուն Հայրենիքի»,-ասաց նախարարը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը նշեց, որ սա մի մեծ ցուցահանդեսի փոքր այցեքարտն է: Զինվորի տանն առաջիկայում մեծ սենյակ կբացվի, որտեղ տղաները կուսումնասիրեն կավագործություն, քանդակագործություն, տարբեր ուղղություններով կզարգացնեն իրենց հմտությունները:

Հաշմանդամություն ունեցող զինծառայող Սեյրան Սողոյանն էլ շնորհակալություն հայտնեց նախաձեռնողներից՝ ընդգծելով, որ յուրաքանչյուրի ներկայությունն իրենց համար կարևոր է:

«Տղաներն իրենց հոգին դրել են ամեն մի ստեղծագործության մեջ: Շնորհակալություն աջակցողներին: Այս ամենով, փորձում ենք ցրվել պատերազմի վատ հիշողություններից»,- ասաց նա:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին