Արայիկ Հարությունյանը հարգանքի տուրք է մատուցել Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին
1 րոպեի ընթերցում

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել 2016թ. ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Արայիկ Հարությունյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Հարգելի՛ հայրենակիցներ, այսօր Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք եմ մատուցել 2016թ.-ի ապրիլին Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի զոհերի հիշատակին: Խոնարհումս մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար բոլոր ընկածների վառ հիշատակի առջև…»,- գրել է Հարությունյանը:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահնայցելել է նաև Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների պանթեոն, ծաղիկներ
խոնարհել զոհերի շիրիմներին: