Մշակույթ

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողները հաղթանակ են տարել միջազգային մրցույթներում 

1 րոպեի ընթերցում

Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջի ուսանողները հաղթանակ են տարել միջազգային մրցույթներում 

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի դաշնամուրային բաժնի առաջին կուրսի ուսանողուհիներ Կիմա Օհանյանն ու Մարիամ Էլոյանը, մասնակցելով «World Art Games» և «Brussels LE SAISON STARS AU» մրցույթներին, արժանացել են 1-ին կարգի մրցանակի։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դաշնամուրային բաժնի երկրորդ կուրսի ուսանող Էդուարդ Չավոշյանցը, մասնակցելով «Copenhagen Stars 2021» արվեստի, երաժշտության, երգեցողության, պարի և ֆոլկլորի միջազգային մրցույթ-փառատոնին, արժանացել է առաջին կարգի և ոսկե մեդալ մրցանակների։

«Ի սրտե շնորհավորում ենք մեր ուսանողներին` ցանկանալով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ։ Ռոմանոս Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրինությունն ու ողջ անձնակազմը սրտանց շնորհավորում են դաշնամուրային բաժնի դասախոս պրոֆեսոր Գեորգի Ավանեսովին իր սաների հաղթանակների և ձեռքբերումների կապակցությամբ և շնորհակալություն հայտնում իր կատարած աշխատանքի համար»,-ասվում է քոլեջի «Ֆեյսբուքի» պաշտոնական էջում զետեղված հաղորդագրության տեքստում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում