Մշակույթ

Պետական կամերային նվագախումբը կհնչեցնի հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը

1 րոպեի ընթերցում

Պետական կամերային նվագախումբը կհնչեցնի հայ ժամանակակից կոմպոզիտորների գործերը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական կամերային նվագախումբը մեկ համերգային երեկոյի շրջանակում կկատարի հայ ժամանակակից կոմպոզիտորներ Ստեփան Շաքարյանի, Տաթև Ամիրյանի, Էդուարդ Հայրապետյանի, Լորիս Ճգնավորյանի, Միխայիլ Կոկժաևի ստեղծագործությունները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` երեկոն տեղի կունենա ապրիլի 14-ին Կամերային երաժշտության տանը:

Համերգի մենակատարներն են դաշնակահարներ Հայկ Մելիքյանը, Նարինե Ենգիբարյանը, ջութակահար Աստղիկ Վարդանյանը: Դիրիժորն է Ռուբեն Ասատրյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում