Տնտեսություն

Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, առևտրի շրջանառությունը նույնպես էական աճ է արձանագրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով. նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ:

«Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների թվով՝ 6,2 մլն հատ: Հարկային եկամուտների մասով նշեմ, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև դրոշմանիշների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսպիսով առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով: Մարտին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներից ելնելով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի տարեկան եկամուտներիկանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»:

Հայերեն العربية English Русский

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցի սաները մրցանակներ են նվաճել հանրապետական ու միջազգային ստուգատեսներում

Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել կարատեի Եվրոպայի մեծահասակների 60-րդ առաջնության բացման արարողությանը

Հիմնանորոգվում է Սևան-Ծաղկունք-Զովաբեր հանրապետական նշանակության ավտոճանապարհի հատվածը

Հայտնի է նոր Հռոմի պապի անունը

Հնդկաստանում պայթյուններ են որոտացել ԱԹՍ–ի ենթադրյալ հարձակումների հետևանքով

ՊԵԿ նախագահը Թեհրանում քննարկել է հայ-իրանական սահմանին «Պարզեցված մաքսային միջանցքի» ներդրման հայեցակարգը

Աստղաձորում հիմնանորոգվում է 2 փողոց

Մեքսիկայի նախագահը հայտարարել է՝ ԱՄՆ-ից մեքսիկացիների հայրենադարձությունը վերջին շաբաթներին աճել է

Երևանում կայացավ կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

Նախարարն ու Արարատի մարզի պաշտոնյաները կհանդիպեն անձրևի և կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ