Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է տվել
1 րոպեի ընթերցում
![Վրաստանի փոխվարչապետը հրաժարական է տվել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1047689.jpg)
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի փոխվարչապետ, ֆինանսների նախարար Իվանե Մաչավարիանին հրաժարական է տվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
Մաչավարիանին հայտնել է, որ պաշտոնը թողնելու մասին որոշում էր կայացրել դեռ 2020 թվականի վերջին, բայց քանի որ կառավարությունը պետք է հաստատեր 2021 թվականի ճգնաժամային բյուջեն, ինչպես նաև կարևոր բանակցություններ կային Արժույթի միջազգային հիմնադրամի հետ, նա հետաձգել էր հեռանալու որոշումը:
Իվանե Մաչավարիանին ֆինանսների նախարար էր նշանակվել 2018 թվականի հուլիսին: 2021 թվականի փետրվարին Իրակլի Ղարիբաշվիլին նրան նշանակել էր նաև փոխվարչապետի պաշտոնում: