Երևանի թիվ 100 դպրոցում անցկացվել է հրդեհաշիջման թեմայով ուսումնավարժություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի փրկարարական վարչության թիվ 7 ՀՓՋ-ի կողմից Աջափնյակ վարչական շրջանի թիվ 100 միջնակարգ դպրոցում անցկացվել է հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը դպրոցում» թեմայով:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԻն-ից, ուսումնավարժության նպատակն էր օժանդակել ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ-ի 1-ին խմբի հրամանատարական կազմի մարտավարական մտածելակերպի զարգացմանը, նպաստել հրդեհների ժամանակ ուժերի և միջոցների ղեկավարման ունակությունների կատարելագործմանը, ստուգել մարտական հաշվարկների օղակների պատրաստվածության աստիճանը՝ իրենց առջև դրված հրշեջ մարտավարական խնդիրների լուծման ուղղությամբ, կատարելագործել հրշեջ- փրկարարների աշխատանքը` որոնողափրկարարական, հրդեհաշիջման և վերին հարկերում ստեղծված ծխապատ գոտում հայտնված տուժածներին պատգարակի միջոցով դուրսբերման աշխատանքների իրականացման ժամանակ:

Համաձայն հաստատված պլանի` բարձրախոսի միջոցով տրված «Հրդեհ» ազդանշանից հետո աշխատակիցները և աշակերտներն անմիջապես տարահանվել են, դպրոցի տնօրենը 911 ծառայությանը տեղեկացրել է պայմանական հրդեհի մասին:

Հետախուզությանը զուգահեռ կատարվել է մարտական բացազատում:

Հրդեհաշիջման ղեկավարը, գնահատելով ստեղծված իրավիճակը, տվել է համապատասխան հրաման և հրշեջ-փրկարարները՝ օղակի հրամանատարների գլխավորությամբ անցել են իրենց առջև դրված խնդիրների կատարմանը:

Ուսումնավարժության ավարտից հետո ԵՓՎ թիվ 7 ՀՓՋ հրամանատարի կողմից հրշեջ մարտավարական գործողություններին մասնակցած անձնակազմի հետ իրականացվել է աշխատանքների ամփոփում:

Հայերեն

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան