Հասարակական

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, մահացել է 21 մարդ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մարտի 30-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք, առողջացել է 509 քաղաքացի, մահացել՝ 21-ը:

Մեկ օրում կատարվել է 4658 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է 847475-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարությանհիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր191491 դեպք, որոնցից 172605-ն առողջացման, 3497-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

Հայերեն English Français Русский

Վկայագրվեց Գավառ քաղաքի տարածքում վերջերս գտնված Վիշապաքարը և նույն տարածքի՝ 9-10-րդ դարերով թվագրվող խաչքար

Վարչապետը հույս ունի, որ Նոր Նորքի միջադեպը «Հանրապետություն» կուսակցության համար նույնպես անընդունելի է

Քննարկվել են ՀՀ և Սաուդյան Արաբիայի միջև կենդանական հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ոլորտում համագործակցության հնարավորությունները

Հնդկաստանում քաղաքացիական պաշտպանության վարժանքներ են անցկացվում

Թեժ իրավիճակ Ազգային ժողովում

Հիմնական վնասները եղել են 7–8 գյուղում. նախարարը՝ կարկուտի հետևանքների մասին

ՀՀ ԲՏԱ նախարարն ընդունել է WorldDAB թվային ռադիոյի արդյունաբերության միջազգային կազմակերպության փորձագետներին

Մայիսի 8-ի միջոցառումների անոնս

Վարչապետը դատապարտեց Նոր Նորքի թաղապետի մասնակցությամբ միջադեպն ու բռնությունը

Ով կոռուպցիայով է զբաղվում, իմ անձնական թշնամին է. Նիկոլ Փաշինյան