Հասարակական

Ներկայումս ՀՀ Զինված ուժերում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ 

1 րոպեի ընթերցում

Ներկայումս ՀՀ Զինված ուժերում բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Զինված ուժերի զինծառայողների, Պաշտպանության նախարարության ու Գլխավոր շտաբի անձնակազմի ծառայողների շրջանից բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 150 հիվանդ։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, մարտի 28-ին լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեցՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Սահակ Օհանյանը։

«Հաշվի առնելով այն, որ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ եղել էր զորքերի և մոբիլիզիացիոն ռեսուրսների տեղաշարժ, որոշ ժամանակ ունեցանք կորոնավիրուսի վարակման դեպքերի աճ՝ մինչև 3500 դեպք, բայց շարունական աշխատանքի արդյունքում կարողացանք երկու ամսվա ընթացքում այդ թվերը խիստ կրճատել։ Ներկայումս կորոնվիրուսով վարակման 150 դեպք ունենք»,- պարզաբանեց Օհանյանը։

Նա նշեց, որ հիվադների վիճակը ծանր չէ, իսկ ամբողջ համավարակի ընթացքում Զինված ուժերում գրանցվել է 10 մահվան դեպք, «որոնց 90 տոկոսը բանվոր- ծառայողներ են եղել և նրանց ընտանիքի անդամները»։

Կարդացեք հոդվածը` FrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում