Դեռ չվերադարձած՝ արդեն հարցումներ են ստացվում. տուրօպերատորները մեծ ոգևորությամբ են եկել ՌԴ-ից

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մարտի 16-18-ը անցկացված MITT միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին մասնակցած Հայաստանի ներկայացուցիչները լավ արդյունքներով են վերադարձել:

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի Մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Անի Արևշատյանը նշեց, որ մասնակցում էին բավական ներկայացուցչական կազմով: Զբոսաշրջության կոմիտեն, մեկ միասնական տաղավարով, մասնակցել է 20 զբոսաշրջային կազմակերպությունների հետ:

«Հանդիպումներ ունեցանք Ռուսաստանի պետական հատվածի ներկայացուցիչների հետ: Մեր տաղավար այցելեց Ռոստուրիզմի ղեկավար Զարինա Դոգուզովան: Առանձին հանդիպումնր եղան նաև ցուցահանդեսին ներկայացված այլ պետությունների ներկայացուցիչների հետ: Հանդիպման առանցքում հիմնականում բարձրաձայնվել են հարցեր՝ ավիաչվերթների վերականգնման հետ կապված, խոսել ենք նոր համագործակցության մասին: Ասեմ, որ մեծ աջակցություն ստացանք ՌԴ-ում Հայաստանի դեսպանության կողմից»,- նշեց Անի Արևշատյանը:

Հայաստանն այն երկրներից էր, որոնք ցուցահանդեսին մասնակցում էին ամենաշատ տուրիստական կազմակերպություններով:

Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Անահիտ Այվազյանը նշեց, որ ցուցահանդեսին գնում էին մասնակցելու ոչ շատ մեծ ակնկալիքներով: Սկզբում թվում էր, թե պարզապես շեշտադրումը լինելու է Հայաստանի իմիջային հարցերի վրա, սակայն այնտեղ հայկական տաղավարի նկատմամբ հետաքրքրությունն այնպիսն էր, որ տպավորություններն ամբողջապես փոխվեցին:

«Ստացվեց լրիվ հակառակը, իսկապես շատ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի տաղավարի նկատմամբ: Ռուսաստանի համարյա բոլոր մարզերից ունեցել ենք հարցումներ: Վերադարձի ճանապարհին՝ դեռ Հայաստան չհասած, արդեն հարցումներ էինք ստանում, ինչը շատ ուրախալի է: Կարծում եմ, հաջողելու ենք»,- ասաց Անահիտ Այվազյանը: Հետաքրքրությունները եղել են թե անհատական, թե խմբային, թե էքստրեմալ, թե կորպորատիվ տուրերի նկատմամբ:

Այն ոգևորությունը, այն ակտիվությունը, որ կար Հայաստանի զբոսաշրջային պրոդուկտի նկատմամբ, զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Եղիշե Թանաշյանի խոսքով, անսպասելի էր: Կայացել են մեծ թվով հանդիպումներ ինչպես արդեն իսկ ունեցած գործընկերների հետ, այնպես էլ՝ նոր:

«Ասեմ, որ շատերը տեղեկացված չէին, որ Հայաստանը հիմնականում բաց է զբոսաշրջության համար, գործում են չվերթներ: Մեր հիմնական աշխատանքը, հատկապես առաջին օրերին, իրազեկումն էր: Վերաբերմունքը շատ դրական էր, ավելին, քան սպասում էինք: Մեզ զգացել ենք շատ անվտանգ, և դա նաև շնորհիվ ՌԴ-ում ՀՀ-ի դեսպանության»,- ասաց Եղիշե Թանաշյանն՝ ընդգծելով, որ ռուսական տուրիստական շուկայի աշխարհագրությունը պետք է ընդլայնել:

Զբոսաշրջային ընկերության ներկայացուցիչ Գագիկ Հակոբյանը Մոսկվայի զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին մասնակցությունը բավական մոտիվացնող է համարում: Նրա խոսքով, համավարակով պայմանավորված, տևական ժամանակ առիթ չեն ունեցել իրենց գործով զբաղվելու, հիմա լավ առիթ էր զբոսաշրջային փաթեթներ ներկայացնելու: Թե անհատների, թե տուրիստական գործակալությունների ներկայացուցիչների այցելությունների պակաս Հայաստանի տաղավարը չի ունեցել:

«Հիմնական խնդիրը, որն անընդհատ նշվում էր ռուսաստանցիների կողմից, ավիատոմսերի գինն էր: Նախաքովիդյան ժամանակաշրջանում հնարավորություն կար երկկողմանի ավիատոմսը ձեռք բերել 60-80 հազար դրամի սահմաններում: Քանի որ ամբողջ ծավալով ավիահաղարդակցությունը դեռ չի վերականգնվել, մենք ներկայում չենք կարող ունենալ այդ գնային առաջարկները»,-ասաց Գագիկ Հակոբյանը: Նրա խոսքով՝ ցանկալի է, որ կառավարությունն ակտիվ լինի իրազեկման աշխատանքներում, ճիշտ համակարգում իրականացնի:

Անի Արևշատյանը տեղեկացրեց, որ տարբեր շուկաներում Հայաստանի վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ աշխատանքները սկսվել են: Թիրախում ոչ միայն Ռուսաստանն է, այլև արաբական երկրները: Ապրիլի 1-ից Ռուսաստանից Հայաստան ավիաչվերթների թիվը կավելանա, ռուսաստանցիները կկարողանան մեր երկիր ժամանել ոչ միայն Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, այլ նաև տարածարջանային այլ օդանավակայաններից: Դրանից բացի, Ռուսաստանը բացվել է մի քանի այլ երկրների համար, մասնավորապես, չվերթները կվերականգնվեն Գերմանիայի, Շրի Լանկայի, Սիրիայի, Տաջիկստանի, Ուզբեկստանի համար: Դա կազդի ավիատոսմերի գների իրացման վրա:

Հայերեն Русский

Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան ներկայացրել է ԱԱ-ին մասնակցող ծանրորդների անունները

Լիբանանում հայտարարել են էսկալացիայի մեկնակից ի վեր Իսրայելի հարվածների հետևանքով 4387 զոհի մասին

ԻՀՊԿ-ն հայտնել է Հորմուզի նեղուցում ականից լցանավի պայթելու մասին

Գավառի Հայրապետ Խաչատրյանի անվան արվեստի դպրոցում տեղադրվել է պատմական իրադարձություններն ազդարարող հուշաքար

Հունգարիան ռազմական օգնություն ցույց չի տա Ուկրաինային

Երևանի մետրոյի թունելներում ավարտվել են հակահրդեհային ջրագծերի տեղադրման աշխատանքները

Լճաշենում օծվել են Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգը

Սևանի երաժշտական դպրոցի բակում բացվել է կոմպոզիտոր, մանկավարժ Վալերի Սարգսյանի հարթաքանդակը

Բացվել է Ակբա բանկի նոր գլխամասային գրասենյակը

Նեթանյահուն պահանջել է հետաքննություն սկսել Վենետիկի կինոփառատոնի մրցանակին արժանացած «NAZA» ֆիլմում ներգրավված անձանց նկատմամբ