Հասարակական

Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած քաղաքացուն ազատեց զինծառայությունից

2 րոպեի ընթերցում

Կառավարությունը գիտության ոլորտում հաջողություններ արձանագրած քաղաքացուն ազատեց զինծառայությունից

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունն Արշակ Գագիկի Մինասյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին որոշում ընդունեց: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նրա գիտական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքների ընդլայնմանը և նոր գիտե­լիք­ների ստացմանն ու կիրառմանն ուղղված մտավոր ստեղծագործական գործունեու­թյունը շարունակելու հնարավորության ընձեռնմամբ:

Ըստ հիմնավորման, Մինասյանը (ծնվ.՝ 1994 թվականի սեպտեմբերի 16-ին), ՀՀ կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի որոշմամբ ստանալով տարկետում, շարունակել է գիտական, գիտատեխնիկական և գիտահետազոտական գործունեությունը «Երևանէն» գիտակրթական հիմնադրամում՝ որպես հետազոտող:

2020 թվականի նոյեմբերի 17-ին պաշտպանել է ատենախոսությունը, և ՀՀ ԲՈԿ-ի մասնագիտական խորհրդի որոշմամբ նրան շնորհվել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: Աշխատում է Երևանի պետական համալսարանի «Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի հավանականությունների տեսության և մաթեմատիկական վիճակագրության ամբիոնում» որպես դասախոս՝ դասավանդելով «Հավանականությունների տեսության հիմնական և լրացուցիչ գլուխներ» առարկան, զբաղվում է գիտատեխնիկական և գիտամանկավարժական գործունեությամբ:

Նրա գիտական հրապարակումները տպագրվել են հայկական, արտասահմանյան ամսագրերում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում