Քիմ և Քորթնի Քարդաշյանները, Սերժ Թանկյանն ու այլ անվանիներ միացել են Ցեղասպանությունը ճանաչելու Բայդենին ուղղված կոչին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, գործարար Քիմ Քարդաշյանը, ինչպես նաև նրա մայրը՝ Քրիս Ջեները ու քույրը՝ Քորթնի Քարդաշյանը միացել են Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կողմից կազմակերպված արշավին՝ ուղղված ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ընդունելով Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի մարտահրավերը՝ նրանք ինստագրամյան իրենց էջում հրապարակել են «Ես ճանաչում եմ Հայոց ցեղասպանությունը» գրությամբ լուսանկար՝ իրենց հերթին դրա վրա նշելով 5 անձանց, ովքեր նման հրապարակում պետք է անեն իրենց էջերում:

Ակցիային մասնակցել են նաև հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը, ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանը:

Հայերեն العربية English Русский

Զելենսկին հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հետախուզական տվյալների փոխանցումն «այժմ աշխատում է»

Խուզարկություններ և ձերբակալություններ Ստեփանավանում. Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է 14 անձի ձերբակալության մասին

Գյումրիում կբացվի հայ-գերմանական արվեստի ցուցահանդես

COP17-ի շրջանակում քննարկվել է բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների ներդրումը կենսաբազմազանության պահպանության գործում

Ուիթքոֆն Օսլոյում Զելենսկու հետ հանդիպումից հետո մեկնում է ՌԴ՝ փոխանցելու Կիևի նոր առաջարկները

Շիրակի մարզում ավարտվել են դպրոցականների սպարտակիադայի մարզային ընտրական փուլի մրցումները

Հայաստանի փոքր լինելն առավելություն է գիտատեխնոլոգիական ոլորտի զարգացման համար. Գուրգեն Մարդոյան

Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկ Արթուր Ալեքսանյանը տոնում է ծննդյան 35-ամյակը

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել «Արմավիր» ՔԿՀ

ՊՍԺ-ն հաղթել է «Բարսելոնա»-ին, «Ռոմա»-ն` «Սլովան»-ին. ՉԼ այլ արդյունքներ