Միջազգային

Կորոնավիրուսի պատճառով ամենաբարձր մահացությունն արձանագրվում Է Բրազիլիայում, ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում

4 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսի պատճառով ամենաբարձր մահացությունն արձանագրվում Է Բրազիլիայում, ԱՄՆ-ում եւ Մեքսիկայում

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում կորոնավիրուսի պատճառով մահացածների թիվը մեկ օրում առաջին անգամ գերազանցել Է 3 հազարը: Երկրը հայտվնել Է աշխարհում առաջին տեղում COVID-19-ից օրական մահացության գծով, այժմ երկրորդ տեղում Է ԱՄՆ-ը, որտեղ օրական մահանում Է շուրջ հազար մարդ: Մեքսիկայում նույնպես ամենաբարձր ցուցանիշներից մեկն Է. շուրջ 700 մահացու վախճան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ընդամենն աշխարհում, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով համավարակի ընթացքում կորոնավիրուսային վարակի պատճառով մահացել Է 2,72 միլիոն մարդ: ՏԱՍՍ-ը համեմատել Է կորոնավիրուսի պատճառով մահացության հետ կապված իրավիճակը տարբեր երկրներում: Բրազիլիայում մահացությունն աճում Է արդեն երրորդ շաբաթն անընդմեջ, վերջին յոթ օրն այն բարձր Էր օրական 2,4 հազար մահացու վախճաններից, նախօրյակին արձանագրվել Էր ավելի քան 3,2 հազար մահացած: Մահերի ընդհանուր քանակով (298,6 հազար) Բրազիլիան աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը, իսկ 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 142 մահացու վախճան:

ԱՄՆ-ում օրական մահացության նվազում Է դիտվում: Հունվարի վերջին այն հասել Է առավելագույն ցուցանիշների՝ ավելի քան 4,5 հազար, այժմ երկրում միջին հաշով շուրջ հազար մարդ Է մահանում ամեն օր: Նահանգները գտնվում Է առաջին տեղում COVID-19-ից մահացածների թվով (543,8 հազար), 100 հազար բնակչից կորոնավիրուսի պատճառով մահանում Է 167 մարդ: Մեքսիկայում հունվարի վերջին - փետրվարի սկզբին մահացությունը 1,6 – 1,7 հազարից վերջին շաբաթը նվազել Է մինչեւ 600 – 700: Մահացածների ընդհանուր քանակը հասել Է 199 հազարի, դա երրորդ ցուցանիշն Է աշխարհում: 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 153 մահ: Կոլումբիայում, Արգենտինայում եւ Պերուում կայուն կերպով արձանագրում են օրական 200-ից ակաս մահացու վախճան: Արեւմտյան Եվրոպայի երկրների թվում այժմ ամենաբարձր մահացությունն Իտալիայում Է (300 – 500 մահացած մեկ օրում), Ֆրանսիայում (150 – 300) եւ Գերմանիայում (200 – 250):

Սակայն այժմ այդ ցուցանիշներն զգալիորեն ցածր են, քան դեկտեմբեր – հունվարին, երբ դրանք հասնում Էին մինչեւ հազարի նշագիծը: Մեծ Բրիտանիայում եւ Իսպանիայում դիտվում Է մահացության կայուն նվազում օրական մինչեւ 100-ից պակաս մահացու վախճանի մակարդակ: Արեւելյան Եվրոպայում ամենաբարձր ցուցանիշները Լեհաստանում են (300 – 400 մահ մեկ օրում), Ուկրաինայում (300) եւ Չեխիայում (230 – 270): Այդ երկրներում մահացությունը հասել Է առավելագույնին: Ուկրաինայում անցած օրն արձանագրվել Է ամենաբարձր ցուցանիշը՝ 342 մահացու վախճան: Հարաբերական արտահայտությամբ մահացությունն ամենից բարձր Է Չեխիայում, որտեղ 100 հազար բնակչին բաժին Է ընկնում 233 մահացու վախճան: Եվրոպայի երկրների մեծ մասում այդ ցուցանիշը կազմում Է 100-ից ավելի: Հնդկաստանում, որտեղ մեկ ամսվա ընթացքում արձանագրել են օրական 100 եւ պակաս մահ, ցուցանիշները կրկին բարձրացել են վեր եւ գերազանցել 200-ը:

Անցյալ տարվա սեպտեմբերին առավելակետում մեկ օրում մահացել Է հազարից ավելի մարդ: Համավարակի ժամանակ մահացածների ընդհանուր քանակով (160,4 հազար) Հնդկաստանն զբաղեցնում Է չորրորդ տեղը, ըստ որում 100 հազար բնակչին բաժին Է ընկնում ընդամենը 11 մահացու վախճան: Իրանում մարտի սկզբից կայունորեն արձանագրում են 100 մահից պակաս, ամենաբարձր մեծությունները եղել են նոյեմբերին, երբ օրական մահանում Էր շուրջ 500 մարդ: Թուրքիայում մարտ ամսվա մեծ մասում մահացությունը պահպանվել Է 100-ից ցածր մակարդակում, սակայն վերջին օրերին ցուցանիշները գերազանցել են այդ նշագիծը: Ըստ որում դեկտեմբերյան առավելագույնները հասել են մինչեւ 250: Օրական 100-ից պակաս մահացու ելքի մակարդակ Է իջել ընթացիկ մահացությունը Հարավաֆրիկյան Հանրապետությունում, հունվարին այն գերազանցել Էր 800-ը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում