Դատախազությունը Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդում դեռ չի ստացել
1 րոպեի ընթերցում
![Դատախազությունը Օնիկ Գասպարյանից հանցագործության մասին հաղորդում դեռ չի ստացել](http://armenpress.am/resized/480/static/news/b/2021/03/1046795.jpg)
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանից ոչ մի դիմում չի ստացել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը՝ անդրադառնալով ԶԼՄ-ներում շրջանառվող լուրին, համաձայն որի Գասպարյանը դատախազություն պետք է ներկայացներ հանցագործության մասին հաղորդում:
ԶԼՄ-ներում շրջանառվում է նաև դատախազին ներկայացված դիմումի տեքստը:
Ավելի վաղ, Օնիկ Գասպարյանի փաստաբան Արթուր Հովհաննիսյանը հայտնել էր, որ հանցագործության մասին հաղորդում է ներկայացնելու ՀՀ գլխավոր դատախազություն: