Գիտեինք, որ ՕԽ-ի անցկացումը զոհեր է պահանջելու. Բախը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը ՕԽ-ում արտասահմանցի երկրպագուների չմասնակցելը մեծ կորուստ է համար:
«Մենք կիսում ենք այն բոլոր երկրպագուների հիասթափությունը, որոնք չեն մասնակցի Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերին: Համավարակի հենց մեկնարկին մենք հստակ գիտակցում էինք, որ ՕԽ-ի անցկացումը «զոհեր» կպահանջի: Մեզ համար առաջնային է նաև մարզիկների անվտանգությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՄՕԿ-ի նախագահի խոսքերը փոխանցում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն առանց արտասահմանցի երկրպագուների: Նման որոշում կայացվել է ՕԽ կազմկոմիտեի և ՄՕԿ-ի ղեկավար կազմի հանդիպման արդյունքում: Խաղերի համար նախապես վաճառված տոմսերի գումարները կվերադարձվեն: Որոշումը ընդունվել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:
2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականիհուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին: