ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Էրզինջան նահանգի Քեմահ գավառում 4.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրակեղևից շուրջ 7 կմ խորության վրա:
Տեղեկություններ ավերածությունների կամ վիրավորների մասին չեն հաղորդվում: