Հասարակական

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

1 րոպեի ընթերցում

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է զինվորական հոսպիտալ

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը մարտի 19-ին այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պաշտպանական գերատեսչության ղեկավարը շրջել է հոսպիտալի մի շարք բաժանմունքներում, ԶՈՒ ռազմաբժշկական վարչության և ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետերի հետ քննարկել առկա խնդիրները։

Պաշտպանության նախարարին են ներկայացվել հոսպիտալի բաժանմունքներում իրականացվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները: Առկա խնդիրների լուծման ուղղությամբ տրվել են հստակ ցուցումներ և հանձնարարականներ։

Այցելության ընթացքում Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է նաև սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում տարբեր աստիճանի վնասվածքներ ստացած զինծառայողների հետ, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով, բուժման ընթացքով և շուտափույթ ապաքինում մաղթել:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում