Սպորտ

ՕԽ մանսակից մարզիկներին կարգելվի ինքնակամ լքել օլիմպիական ավանը

1 րոպեի ընթերցում

ՕԽ մանսակից մարզիկներին կարգելվի ինքնակամ լքել օլիմպիական ավանը

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի մասնակից մարզիկներին կարգելվի ինքնակամ դուրս գալ օլիմպիական ավանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Դրա համար հարկավոր է հատուկ թույլտվություն: Մարզիկներին և պաշտոնատար անձանց կարգելվի ներկա լինել այլ մարզաձևերի մրցումներին: Օլիմպիական ավան կարելի կլինի ժամանել մրցման մեկնարկից միայն հինգ օր առաջ, իսկ մեկնումը պետք է տեղի ունենա մրցավարտին հաջորդող 48 ժամում: Միջազգային օլիմպիական կոմիտեն(ՄՕԿ) առաջարկում է, որ խաղերի բոլոր մասնակիցները պատվաստվեն Ճապոնիա մեկնելուց առաջ:

2020 թվականիմարտի24-ին հայտնի դարձավ,որ Տոկիոյի32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են:Օլիմպիական խաղերը կպահպանեն իրենց անվանումը`Տոկիո-2020:Դրանք կմեկնարկեն2021թվականիհուլիսի23-ին և կեզրափակվեն օգոստոսի8-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում