Արցախ

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների հետ

1 րոպեի ընթերցում

Արայիկ Հարությունյանը հանդիպել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների հետ

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 18 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 18-ին ընդունել է Ադրբեջանից բռնագաղթած մի խումբ հայ փախստականների:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել հայ փախստականների՝ ինչպես սոցիալական, այնպես էլ այլ բնույթի խնդիրներին:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Արցախում բնակություն հաստատած փախստականների հիմնախնդիրները միշտ գտնվում են պետության ուշադրության կենտրոնում, և իշխանությունները շարունակելու են անել հնարավորը նրանց իրավունքների ու շահերի պաշտպանության, ինչպես նաև բնակարաններով ապահովելու ու բնակարանային պայմանների բարելավման ծրագրի իրականացման ուղղությամբ:

Նախագահը կարևորել է խնդրահարույց հարցերի վերհանման և դրանց լուծման ուղիների որոնման գործում համատեղ և համակարգված աշխատանքի անհրաժեշտությունը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում