Հասարակական

Ժոնաթան Լաքոտը բարձր է գնահատում Կառավարության պատրաստակամությունը ՀՀ-ում ֆրանսերենը տարածելու հարցում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը շնորհակալություն է հայտնում Հայաստանի իշխանություններին ֆրանսերենի ուսուցման տարածմանը նպաստելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Լաքոտն ասաց լրագրողների հետ հանդիպմանը:

«Շնորհակալություն եմ հայտնում նաև ֆրանսերենի ուսուցիչների մեծ համայնքին, ովքեր ամեն օր կատարում են իրենց պարտաճանաչ աշխատանքը: Հաջողությունը, որով պայմանավորված է ֆրանսերենի առկայությունը Հայաստանում, մեծ մասամբ ստեղծվել է ֆրանսիական, ֆրանսալեզու ուսումնական հաստատությունների հաջողությամբ»,- նշեց Լաքոտը և հավելեց, որ առաջնահերթ ցանկանում է առանձնացնել Հայաստանում ֆրանսիական համալսարանի դերը, որն այսօր 1300 ուսանող ունի, և որ վերջին տարիներին գրանցում է ուսանողների մեծ աճ:

Նա իր գոհունակությունը հայտնեց, որ մեծ քանակի հայ երիտասարդներ, ովքեր երբևէ ֆրանսերեն չեն սովորել, այսօր իրենց կարիերան սկսում են նաև ֆրանսերեն սովորելով:

Լաքոտը վստահեցրեց, որ հենց կրթական լավ համակարգի ներդրման արդյունքում է, որ Հայաստանում կարելի ֆրանսերեն սովորել սկսած մանկապարտեզից մինչև համալսարան: Դեսպանը շեշտեց՝ֆրանսերենի խորացված ուսուցմամբ ծրագրեր ներդրվում են ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում:

«Ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները, որոնցից շատերը ես վերջերս այցելել եմ, առանձնանում են մասնագիտական կարողություններով փայլող ուսուցչական կազմով, ինչպես նաև ժամանակակից կրթական մեթոդներով: Ֆրանսերենի խորացված ծրագրի ներդրումը ոգևորում է ուսանողներին, նաև աշակերտներին, բարձրացնում է դպրոցի վարկանիշը, նպաստում է աշակերտների հետագա հաջողությունների գրանցմանը»,- նշեց Լաքոտը և հավելեց, որ ֆրանսերենը ճանապարհ է դեպի ֆրանկոֆոն մշակույթ, դրանով էլ կարևորվում է ֆրանս- հայկական համագործակցության դերը:

Հայերեն العربية English

Վրաստանի նախագահը Վատիկանում կմասնակցի Հռոմի Ֆրանցիսկոս պապի հուղարկավորության արարողությանը

ՀՀ վարչապետը և ԵԽԽՎ նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր

ՀՀ-ում ՉԺՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը հարցազրույց չի տվել թուրքական ԶԼՄ-ներին. ՀՀ-ում Չինաստանի դեսպանատուն

Հանրային խորհուրդը պետք է լինի մտագրոհի տեղ, որտեղ կլինեն քննարկումներ երկրի զարգացման ռազմավարությունների և կոնկրետ հարցերի վերաբերյալ. վարչապետ Փաշինյան

Երեմյան կաթնամթերքը HoReCa ուղղվածության իր արտադրանքներով կմասնակցի ProFood էքսպոյին

ՀՑԹԻ-ում բացվեց «Փաստագրելով հանցագործությունը. Հայոց ցեղասպանության ականատես վավերագրողները» խորագրով ցուցահանդեսը

Երիտասարդների ձայնը կարևոր է երևանցու օրակարգը ձևավորելու հարցում. Տիգրան Ավինյան

Ապրիլի 24-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԳԱԱ-ն ամփոփեց 2024 թվականի գիտական և գիտակազմակերպական գործունեության արդյունքները

Ամերիկյան ձայնագրման ընկերությունը միջազգային ճանաչման հնարավորություն կընձեռի հայ երաժիշտներին