ԿԲ-ն 2021-ի համար կանխատեսում է 1.4 տոկոս տնտեսական աճ. ցուցանիշը վերանայվել է

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը վերանայել և նվազեցրել է 2021-ի համար տնտեսական աճի՝ ավելի վաղ կանխատեսած ցուցանիշը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մարտի 16-ին հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

«Մենք որոշակիորեն վերանայել ենք տնտեսական աճի ցուցանիշը: Եթե նախկինում մեր գնահատականների համաձայն՝ Հայաստանում տնտեսական աճը 2021-ին պետք է լիներ 2 տոկոս, ապա այժմ մեր գնահատականներով այն կկազմի 1.4»,-ասաց Գալստյանը:

Նա դա պայմանավորեց հիմնականում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի ընթացքում և այս տարվա առաջին եռամսյակով տնտեսության որոշակի ճյուղերում նկարագրված ու արձանագրված թուլացումներով: Մասնավորապես արդյունաբերության, ծառայությունների, գյուղատնտեսության ճյուղերում կան որոշակ նվազումներ: Ուստի ԿԲ-ի կանխատեսումների համաձայն՝ տնտեսական աճն այս պահի դրությամբ ունեցած տվյալների, այս պահին կատարված կանխատեսումների համաձայն՝ 1.4 տոկոս է:

Հայերեն English Français Русский

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին