Ավագանին ընդունեց Երևանի զարգացման ծրագրի հաշվետվության մասին նախագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանին հերթական նիստի ժամանակ ընդունեց «Երևանի զարգացման 2020 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը զեկուցեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Զարգացման և ներդրման ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար Արամ Հովսեփյանը՝ նշելով, որ 2020 թվականին շարունակվել են փողոցների, մայթերի, բակային տարածքների ասֆալտապատման աշխատանքները, եզրաքարերի և մայթերի բազալտե և բետոնե սալիկների տեղադրման աշխատանքները:

«Շարունակական բնույթ են կրել նաև շենքերի մուտքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման աշխատանքները: Նախորդ տարվա ընթացքում փոխարինվել է 500 վերելակ: Մշտական ուշադրության կենտրոնում են եղել մայրաքաղաքի բնակիչների սոցիալական պաշտպանության խնդիրները, շարունակական են եղել պետական և համայնքային սոցիալական ծրագրերի իրականացման աշխատանքները՝ ուղղված քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովմանը և այլն: Նոր կորոնավիրուսային հիվանդության տարածման դեպքերի կանխարգելման և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի պայմաններում սոցիալապես անապահով ընտանիքներում իրականացվել է կարիքների գնահատում»,- ասաց Հովսեփյանը:

Հաշվի առնելով համավարակը և պատերազմական դրությունը ծրագրի իրականացման ժամկետը երկարացվել է մինչև 2021 թվականի օգոստոսը:

«Իմ քայլը» խմբակցության ավագանի Գրիգոր Երիցյանը հետաքրքրվեց, թե ծրագրի բնապահպանական մասով ինչ աշխատանքներ են իրականացվել: «Մասնավորապես նախատեսված էր Սարալանջի 10 հա անտառաշերտի, ինչպես նաև Ծիծեռնակաբերդի 8 հա անտառաշերտի վերականգնում: Պլանավորվում էր նաև որոշ այգիների բարեկարգում՝ Նոր Արաբկիր զբոսայգու, Սարյանի, Աբովյանի պուրակների»,- նշեց Երիցյանը:

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, անդրադառնալով հարցին, ասաց, որ պուրակների հետ կապված աշխատանքները կատարված են՝ Օղակաձև այգու 6-րդ հատվածում, Քանաքեռ ԳԷՍ-ի մոտ գտնվող պուրակում, Սարյանի պուրակում, ինչպես նաև 16-րդ թաղամասի մոտ գտնվող այգում:

«Ձեր նշած աշխատանքները նույնպես իրագործվել են, ուղղակի ծավալներով չեմ կարող ասել, թե որքան մասն է արվել, և որքանն է մնացել»,- ասաց Մարությանը:

Ֆինանսավարկային տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին տվել է դրական եզրակացություն:

Նախագիծն ընդունվեց 37 կողմ, 5 դեմ և 3 ձեռնպահ ձայներով:

Հայերեն

ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը

Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը

Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը

Իշխան Զաքարյանը Հայաստանի Հանրապետությանը կվերադարձնի շուրջ 305 միլիոն դրամ

Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ

Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը

Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը

Հունիսի 29-ի միջոցառումների անոնս

Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը