Պաշտոնական

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Մոսկվա

1 րոպեի ընթերցում

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կգործուղվի Մոսկվա

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, կգործուղվի Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին որոշում է ստորագրել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգին առնչվող հարցերը քննարկելու նպատակով 2021 թվականի մարտի 16-18-ը Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասված է որոշման մեջ:

Կառավարական պատվիրակության կազմում կլինեն նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում