Հասարակական

Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

1 րոպեի ընթերցում

Գոռ Վարդանյանն ընտրվել է Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել Գոռ Վարդանյանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Գևորգ Հարությունյանը:

Գոռ Վարդանյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր է ընտրվել երկրորդ փուլով: Մարտի 1-ին ռեկտոր ընտրել հնարավոր չէր եղել, քանի որ թեկնածուներից որևէ մեկը չէր հատել ձայների 50+1%-ի շեմը:

2020 հունվարի 1-ից Գոռ Վարդանյանը զբաղեցրել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի պրոռեկտորի, աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում