Հասարակական

Գլխավոր շտաբը լուծում է իր խնդիրները. ՊՆ փոխնախարարն անդրադարձավ Օնիկ Գասպարյանի ազատումից հետո ԳՇ-ում առկա իրավիճակին

1 րոպեի ընթերցում

Գլխավոր շտաբը լուծում է իր խնդիրները. ՊՆ փոխնախարարն անդրադարձավ Օնիկ Գասպարյանի ազատումից հետո ԳՇ-ում առկա իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Զինված ուժերի Գլխավոր շտաբը շարունակում է լուծել իր առջև դրված խնդիրները:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի ազատումից հետո ԳՇ-ում ստեղծված իրավիճակին:

«Գլխավոր շտաբի պետի տեղակալն իրականացնում է նրա պարտականությունները, Գլխավոր շտաբն աշխատում է և իր առջև դրված խնդիրը լուծում է»,- ասաց փոխնախարարը:

Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատումից հետո ԳՇ պետի պարտականությունները ժամանակավորապես կատարում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում